Թուրք իրավապաշտպաններ. Միայն Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո, արդարությունը կարող է վերականգնվել24 ապրիլի 2012 - 23:42 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների ասոցիացիայի «ռասիզմի և խտրականության դեմ կոմիտեի» ստամբուլյան գրասենյակը ուղերձ է հղել Արամ I և Գարեգին II: Արամ I ուղղված նամակում ընդգծվում է, որ Կիլիկիայի Կաթողիկոսարանը հարյուրամյակների ընթացքում պատմական Արևմտյան Հայաստանի հոգևոր կենտրոնն էր, որը տեղփոխվել է Լիբանան: Նամակը հղում է The Armenian Weekly-ն: «Հայոց ցեղասպանությունը սկսվել է Ստամբուլում 1915թ ապրիլի 24-ին: Նույն ժամանակահատվածում ոչնչացվել են նաև Անատոլիայի ասորիները և հույները: Մենք հայտարարում ենք, որ միայն Հայոց ցեղասպանության ճանաչումից և հայերի առգրավված ունեցվածքի փոխհատուցումից հետո, արդարությունը կարող է վերականգնվել»,-ասվում է նամակում: Գարեգին II ուղղված նամակում հեղինակները հիշատակում են, որ 2006թ Ստամբուլ կատարած այցի ժամանակ Կաթողիկոսը դարձել է թուրք կառավարության կողմից` ատելության օբյեկտ: «Ստամբուլում Դուք ասացիք, որ Հայոց ցեղասպանությունը պատմական հետազոտության առարկա չէ, այլ պատմական փաստ, որը կասկածի ենթական չէ: Այս նամակով մենք պնդում ենք, որ համակարծիք ենք այդ հարցում»,-ասվում է նամակում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |