Հազարավոր մարդիկ երթով շարժվել են Հոլիվուդով` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Հազարավոր մարդիկ երթով շարժվել են Հոլիվուդով` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

PanARMENIAN.Net - Հազարավոր մարդիկ երթով շարժվել են Հոլիվուդով` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Միացյալ Հայ Երիտասարդների կողմից կազմակերպված երթի մասնակիցները, կրելով դրոշներ և ցուցապաստառներ, շարժվել են Հոլիվուդով և Սանսեթ պուրակով:

Երթին մասնակցել է նաև կոնգրեսական Ադամ Շիֆֆը, հաղորդում է Contra Costa Times-ը: «Ցեղասպանության ժխտումը նման է կրկնակի սպանության: Ժխտումը լրացուցիչ ցավ է Ցեղասպանության զոհերի համար: Մենք չենք ուզում դրա մասնակիցը լինել»,- ասել է Ադամ Շիֆֆը:

Օրվա երկրորդ կեսին ծրագրված է բողոքի ակցիա Թուրքիայի հյուպատոսության դիմաց:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---