Սարկոզին և Oլլանդը խոստացել են Ցեղասպանության մասին բանաձևն ընդունել![]() ![]() PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Ֆրանսիայի նախագահի երկու թեկնածուներ Ֆրանսուա Օլլանդն ու գործող նախագահ Նիկոլյա Սարկոզին մասնակցել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությանը Փարիզում գտնվող Կոմիտասի հուշարձանի մոտ: Ընդ որում միջոցառման անցկացման վայրում Օլլանդն ու Սարկոզին չեն հանդիպել: Կոմիտասի արձանի մոտ առաջինը ժամանել է Ֆրանսուա Օլլանդը: Ողջունելով հավաքվածներին՝ նա կրկին խոստացել է նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունել: «Անկախ ցանկացած ճնշումից, ես կանեմ ամեն ինչ, որպեսզի այդ օրենքն ընդունվի: Հայերի պատմությունը երբեք չի մոռացվի, որովհետև երբեք չի վիճարկվի»,- ասել է նա: Այնուհետև Կոմիտասի արձանի մոտ է ժամանել Նիկոլյա Սարկոզին: Նա նույնպես խոստացել է Հայոց ցեղասպանության քրեականացման մասին օրենք ընդունել: «Որպես պետության ղեկավար՝ ես ստիպված եղա ենթարկվել Սահմանադրական դատարանի որոշմանը, բայց ես խոստանում եմ, որ օրինագծի նոր տեքստը կներկայացվի արդեն հունիսին»,- ասել է Սարկոզին: Այն փաստը, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման միջոցառմանն իր նախագահության ընթացքում առաջին անգամ մասնակցել է Նիկոլյա Սարկոզին, և ոչ առաջին անգամ՝ Ֆրանսուա Օլլանդը, մեկնաբանել են Ֆրանսիայի հայ համայնքի ղեկավարները: «Ես շատ ուրախ եմ, որ գործող և ապագա նախագահները մասնակցել են այս արարողությանը»,- հեգնանքով նշել է Ֆրանսիայի Հայկական ասոցիացիաների համակարգման խորհրդի (CCAF) նախագահ Ֆրանկ Փափազյանը, հաղորդում է Nouvelles d'Arménie-ն: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը փետրվարի 28-ի նիստում ոչ սահմանադրական է ճանաչել այդ օրինագիծը և իր որոշումը հիմնավորել է նրանով, որ օրենքը «հակասում է Ֆրանսիայի Սահմանադրության 33-րդ հոդվածին խոսքի ազատության մասին»: Գրեթե անմիջապես դրանից հետո Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին կառավարությանը հանձնարարել է պատրաստել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող նոր օրինագիծ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |