«Երկիր». Արթուր Բաղդասարյանի եղբայրը որոշել է ունեցածը վաճառել և հեռանալ երկրից

«Երկիր». Արթուր Բաղդասարյանի եղբայրը որոշել է ունեցածը վաճառել և հեռանալ երկրից

PanARMENIAN.Net - «Երկիրը» գրում է, որ իրենց տեղեկություններով, ՀՀԿ-ն ՕԵԿ-ին արդեն հստակ բացատրել է, որ ընտրությունների ժամանակ` վերջին պահին, ՕԵԿ-ի համար ոչինչ անել չի պատրաստվում: Այն, որ ՀՀԿ-ն ձեռքերը լվացել է ՕԵԿ-ից, կուսակցությունում շատ ծանր են տարել: ՕԵԿ-ում գիտակցում են, որ առանց իշխանության, առանց ՀՀԿ-ի` առ ոչինչ են: Նույնիսկ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի եղբայրը` Արմեն Բաղդասարյանը, ով մի շարք խոշոր ձեռնարկությունների սեփականատեր է, որոշել է վաճառել դրանք և հեռանալ երկրից: Թերթի աղբյուրները պնդում են, որ Արմեն Բաղդասարյանին ԱԱԽ քարտուղար եղբայրը որևէ կերպ չի փորձում համոզել մնալ Հայաստանում:

 Ուշագրավ
---