«Հրապարակ». «Կարուսել» կոչվող ընտրակեղծիքի տեսակն այս անգամ էլ է գործել

«Հրապարակ». «Կարուսել» կոչվող ընտրակեղծիքի տեսակն այս անգամ էլ է գործել

PanARMENIAN.Net - «Հրապարակ» օրաթերթը գրում է, որ «Կարուսել» կոչվող ընտրակեղծիքի տեսակը, որի հեղինակային իրավունքը պատկանում է Ռոբերտ Քոչարյանի ռեժիմին, պարզվում է` այս անգամ էլ են պատրաստվում կիրառել: Թերթին հայտնի է դարձել, որ այս օրերին իշխող կուսակցության առաքյալները բանակցություններ են վարում Երևանի որոշ հանրակացարանների բնակիչների հետ: Նրանց խոստացել են ընտրակաշառքը տալ, երբ իրենք արդեն քվեարկված քվեաթերթիկը ստանալուց հետո կմտնեն քվեախցիկ և այնտեղից իրենց հետ դուրս կբերեն մաքուր քվեաթերթիկը: Թերթը նկատում է, որ սա ամենադժվար հայտնաբերվող ընտրակեղծիքն է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---