Ստամբուլում 1000 թուրք նստացույցով հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին![]() 25 ապրիլի 2012 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում ավելի քան 1000 հոգի հավաքվել էր Թաքսիմ հրապարակում, որպեսզի հարգանքի տուրք մատուցեր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Ո'չ ռասիզմին» կարգախոսով հանրահավաքը մեկնարկել էր տեղական ժամանակով 19:15-ին և տևել է մոտ կես ժամ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել աղբյուրը Ստամբուլից, ակցիայի մասնակիցները, որոնք հիմնականում թուրքեր էին, ի նշան բողոքի պարզապես նստել էին գետնին: Ցուցարարների մի մասը Հրանտ Դինքի լուսանկարն էր բռնել: Այդ միջոցին թուրքական ընդդիմադիր ազատագրական Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները կրում էին ցուցապաստառներ «Հայոց ցեղասպանությունը սուտ է» գրառումով: Մահակներով ոստիկանները կենդանի շղթա էին կազմել այդ երկու խմբերի միջև, որպեսզի կանխեին բախումները: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |