Հայաստանյան ընտրություններին կհետևեն 160 դիտորդներ ԱՊՀ-ից![]() 25 ապրիլի 2012 - 12:26 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ դիտորդական առաքելությունը շարունակում է հետևել ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավին: Ինչպես հայտնում է ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբը, դիտորդական առաքելության ձևավորումը գրեթե ավարտվել է: Հայաստանի ԿԸՀ վավերացման համար կներկայացվեն 160 դիտորդների փաստաթղթեր, որոնք ներկայացնում են Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, ՌԴ-ն, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը, Բելառուսի և Ռուսաստանի միության խորհրդարանական ժողովը և ԱՊՀ Գործադիր կոմիտեն: Դիտարկման շրջանակում տեղի են ունեցել առաքելության շտաբի ղեկավարության հանդիպումները կառավարությունում, ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ ղեկավարի հետ: Հանդիպում է տեղի ունեցել նաև «Ժառանգության» նախընտրական շտաբի ղեկավարության հետ: Առաքելության անդամները ծանոթացել են մարզերի ընտրահանձնաժողովների աշխտանքին՝ նշելով, որ դրանք բաց են աշխատում: Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ՀԱԿ-ի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |