Հանրապետական Միթ Ռոմնին հաղթել է փրայմերիզում միանգամից 5 նահանգներում![]() 25 ապրիլի 2012 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմին հաղթել է փրայմերիզում միանգամից 5 նահանգներում` Քոնեկտիկուտում, Դելավերում, Նյու Յորքում, Փենսիլվանիայում և Ռոդ Այլենդում, հայտնել է BBC-ին: ԱՄՆ-ում մնացել է անցկացնել միայն 14 փրայմերիզ և Ռոմնին այլևս մրցակիցներ չունի, որոնք կխանգարեն նրան դառնալ Հանրապետական կուսակցության թեկնածուն առաջիկա նախագահական ընտրություններում: Ընդհանուր առմամբ Միթ Ռոմնին ստացել է Հանրապետական կուսակցության 824 պատվիրակների աջակցությունը: Նախագահության թեկնածու դառնալու համար նրան պետք է 1144 պատվիրակի ձայն, հայտնում է Ինտերֆաքսը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |