Արմեն Գևորգյանն ընդունել է Հայաստանում գտնվող եգիպտացի լրագրողների խմբին

Արմեն Գևորգյանն ընդունել է Հայաստանում գտնվող եգիպտացի լրագրողների խմբին

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանն ապրիլի 24-ին ընդունել է Հայաստանում գտնվող եգիպտացի լրագրողների խմբին: ՏԿ նախարարությունից հայտնում են, որ փոխվարչապետն ուշագրավ է համարել, որ լրագրողները Հայաստան են այցելել այն օրերին, երբ հայ ժողովուրդը նշում է Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցը: Ապրիլի 24- ին ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի շատ երկրներում հարգանքի տուրք է մատուցվում անմեղ նահատակների հիշատակին:

Կարևորելով ճանաչողական բնույթի այցերը` Գևորգյանը նկատել է, որ լրագրողները լավ հնարավորություն ունեն ծանոթանալու հայ ժողովրդի մշակութային ժառանգությանը: Օրերս Երևանը պաշտոնապես հռչակվեց 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք, բացի այդ, Հայաստանն այս տարի նշում է հայ գրատպության 500-ամյակը:

Փոխվարչապետը նշել է, որ հայկական կողմը շահագրգռված է ընդլայնելու ու խորացնելու Եգիպտոսի հետ ավանդաբար ձևավորված բարեկամական կապերը և հատկապես զարգացնելու առևտրատնտեսական հարաբերությունները:

Նա հույս է հայտնել, որ Եգիպտոսում առաջիկա նախագահական ընտրություններից և նոր կառավարության ձևավորումից հետո հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները կակտիվանան: Փոխվարչապետի խոսքով` փոխգործակցության հատկապես մեծ ներուժ կա բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---