Բուենոս Այրեսում չեն թույլատրել կանգնեցնել Աթաթուրքի արձանը

Բուենոս Այրեսում չեն թույլատրել կանգնեցնել Աթաթուրքի արձանը

PanARMENIAN.Net - Բուենոս Այրեսի կենտրոնական հրապարակներից մեկում 1.5 տարի առաջ չի թույլատրվել կանգնեցնել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց Բուենոս Այրեսի մարդու իրավունքների պաշտպան Կլաուդիո Ավրուխը: Պաշտպանը, ով նախկինում եղել է քաղաքի հրեական համայնքի ղեկավարը, ասաց, որ քաղաքի ղեկավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի Հայոց ցեղասպանությունը չմոռացվի:

Բուենոս Այրեսի «Սարդարապատ» թերթի գլխավոր խմբագիր Դիանա Տեր-Կարապետյանն էլ նշեց, որ հայ համայնքը խոշորագույններից է քաղաքում և մեծ դեր է խաղում քաղաի կյանքում: Այդ իսկ պատճառով ցեղասպանի արձան տեղադրելը, այն էլ կենտրոնական հրապարակում, բացառվում էր:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---