Վաշինգտոնի և շրջակա նահանգների հայերը ապրիլի 24-ին հավաքվել էին Մեծ Եղեռնի զոհերի խաչքարի մոտ![]() 25 ապրիլի 2012 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն: Վաշինգտոնի և շրջակա նահանգների հայ համայնքի կազմակերպությունները ծաղկեպսակներ զետեղեցին հուշարձանի մոտ: Վաշինգտոնի Սուրբ Մարիամ Աստվածածին և Սուրբ Խաչ եկեղեցիների հոգևոր հայրերը Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված պատարագ մատուցեցին: Հարյուրավոր ներկաների առջև ելույթ ունեցավ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը: Նա, մասնավորապես, շեշտեց, որ ցեղասպանության ժխտողականությունն ապագա չունի, ինչպես և վաղեմության ժամկետ, և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումն այլընտրանք չունի: Բարձր գնահատելով հիշատակի այս օրը Հայաստանի դեսպանության շուրջ միասնաբար նշելու ավանդույթը` նա ընդգծեց, որ հայրենի պետականության շուրջ ողջ ազգի համախմբվածությունը լավագույն երաշխիքն է համազգային խնդիրների լուծման, այդ թվում` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման համար: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |