Սերժ Սարգսյանը գարնանային զորակոչ անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել

Սերժ Սարգսյանը գարնանային զորակոչ անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2012 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Հրամանագրի համաձայն, 2012 թվականի մայիս-հուլիս ամիսներին կանցկացվի Հայաս¬տա¬նի Հանրա¬պետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զին¬վո¬րական և այլ¬ընտ¬րանքային ծառայությունների գարնանային զորակոչը, որոնց 18 տարին լրացել է մինչև 2012 թվականի հունիսի 30-ը ներառյալ, և որոնք չեն օգտվել զորա¬կոչի տարկետ¬ման իրավունքից կամ կորցրել են այն, ինչպես նաև մինչև 2012 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող՝ Հայաստանի Հանրապետու¬թյան կրթու¬թյան և գիտության նախարարության կողմից հաստատված ցուցակներում ընդգրկ¬ված այն քաղաքացի¬ների, որոնք մասնակցել են բարձ¬րա¬գույն ուսումնական հաստատություն¬ների ընդու¬նե¬լության քննություններին և մինչև 2012 թվականի հուլիսի 15-ը չեն ներ¬կա¬յա¬ցրել զորակոչից տարկետման իրա¬վունքը հավաստող փաստաթուղթ:

Հանրապետության նախագահի նույն հրամանագրով որոշվել է նաև 2012 թվականի մայիս-հունիս ամիսներին զորացրել սահման¬ված ժամ¬¬կե¬տում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառա¬յող¬նե¬րին և հանձնարարվել է ՀՀ կառավարությանը՝ երկշաբաթյա ժամ¬կե¬¬տում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որո¬շում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---