ԵՄ Խորհրդատվական խումբը ներկայացրել է հաշվետվությունը 2012թ. առաջին եռամսյակի վերաբերյալ![]() 25 ապրիլի 2012 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Երևանում տեղի է ունեցել Հայաստանում Եվրոպական միության Խորհրդատվական խմբի խորհրդի 9-րդ նիստը, որում ներկայացվել են 2011 թվականի և 2012թ. առաջին եռամսյակի վերաբերյալ հաշվետվությունները: Ելույթ ունենալով նիստում` Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար Տրայան Խրիստեան հայկական կողմին կոչ է արել առավել արդյունավետ աշխատանքի համար օգտվել կոնցեպտուալ խորհրդատվություններից, ինչպես նաև գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հավանություն է տվել Հայաստան-ԵՄ համագործակցության ծրագրին: Խրիստեան նաև հաստատել է ԵՄ մտադրությունները Արևելյան գործընկերության շրջանակներում ինստիտուտիցոնալ բարեփոխումների համար զգալի ֆինանսական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ: Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան Շմիդտն իր հերթին հայտնել է, որ եթե հայկական իշխանություններն իսկապես շահագրգռված են ԵՄ հետ արդյունավետ համագործակցությամբ, ապա պետք է վերացնեն ներդրումների և առևտրի ճանապարհին առկա արգելքները: «Խորհրդատվական օգնությունը մեր կողմից չի պարտադրվում, այլ բխում է ընդհանուր շահերից»,- նկատել է նա այս կապակցությամբ: Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին փոխարինող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանն իր հերթին աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել ԵՄ խորհրդատուների խմբի ղեկավար Անտի Խարտիկայնենին, որն ավարտել է իր առաքելությունը Հայաստանում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |