Հայոց ցեղասպանության 97-ամյակը նշել են Նիդերլանդների տարբեր քաղաքներում![]() 25 ապրիլի 2012 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Նիդերլանդների Ասեն քաղաքում Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն, որը կազմակերպել էր հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի «Ապրիլ 24» կոմիտեն: Արարողությունը սկսվեց Ասենի «Դե Բոսկամպ» գերեզմանատանը` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ, ծաղկեպսակների տեղադրմամբ և հոգևոր ծեսի կատարմամբ: Սրահում տեղի ունեցած ոգեկոչման արարողությանը ելույթով հանդես եկավ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ով իր խոսքում անդրադարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Նա, մասնավորապես, նշեց. «Մոռացությամբ ու մերժողականությամբ հաջորդող սերունդների համար խոցի են վերածվում ցեղասպանության չամոքված վերքերը և յուրաքանչյուր պահի պոռթկալու վտանգ ներկայացնում: Թուրքական հասարակության մեջ այդ գործընթացն է այսօր ընթանում, մի գործընթաց, որն անգամ աներևակայելի էր տասնհինգ տարի առաջ: Հասարակության ազնիվ մտքերը հարցադրումային պահանջներ են ներկայացնում իրենց իշխանություններին` իրենց պատմության, թաքցված իրականության ու դրդապատճառների մասին: Եվ սա հնարավոր է եղել միայն մեր բոլորի միասնական ու անհողդողդ ջանքերի շնորհիվ` պատմելու աշխարհին մոտ հարյուր տարի առաջ մի ստեղծագործ ժողովրդի հանդեպ ծրագրված ու իրագործված գերագույն հանցագործության, իր բնօրրանից արմատախիլ անելու և բնաջնջելու մասին»: Արարողությանն ելույթներով հանդես եկան նաև Մաթո Հախվերդյանը` որպես Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ, Նուբար Սիփանը և Ինգե Դրոստը` «Ապրիլ 24» կոմիտեի անունից: «Ժողովրդավարական Թուրքիա» կազմակերպության անունից Հայոց ցեղասպանությունը դատապարտող և ճանաչում պահանջող հայտարարությունն ընթերցեց Հովհաննես Քարաքաշը: Ոգեկոչման արարողությանը կատարվեցին Մեծ Եղեռնին նվիրված գեղարվեստական գործեր: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |