Տ. Տիրատուր քահանա Սարդարյան. Հայ ժողովուրդը բազմիցս խաչին է բարձրացվել, սակայն միշտ հարություն է առել![]() 25 ապրիլի 2012 - 15:18 AMT PanARMENIAN.Net - 1915թ.-ի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված ապրիլի 21-ին Բադեն-Վյուրտեմբերգի հայ համայնքը, Նեկարսուլմ քաղաքի Հայ-Գերմանական մշակութային միությունը և Էսլինգեն քաղաքի «Մարալ» սպորտային և մշակութային միությունը համատեղ կազմակերպել էին սգո միջոցառում: Միջոցառումը տեղի է ունեցել Շտուտգարտի կենտրոնական եկեղեցում՝ Շտիֆտսկիրխեում: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են Բադեն-Վյուրտեմբերգի հայ համայնքից` երեկոյին ներկա էին բարձրաստճան պաշտոնյաներ, մտավորականներ և մոտ 200 համայնքի անդամներ ու հյուրեր: Երեկոն սկսել է էկումենիկ հոգեհանգստյան արարողությունով: Համայնքի հոգևոր հովիվ Տ. Տիրատուր քահանա Սարդարյանը իր ողջույնի խոսքում նշել է, որ զատկական այս շրջանին անհնար է անտեսել այն փաստը, որ հայ ժողովուրդը թեպետ և բազմիցս խաչին է բարձրացվել, սակայն միշտ հարություն է առել Հիսուս Քրիստոսի հետ միասին: Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հ. Գրիգորյանը նշեց, որ 20-րդ դարի սկզբին հայ ազգի նկատմամբ կատարած ցեղասպանության պատշաճ կերպով դատապարտության բացակայությունը և հանցագործի նկատմամբ համապատասխան պատժամիջոցի չկիրառումը բերեց նրան, որ հայ ազգը նույն դարի վերջում իր պատմական Հայրենիքի վրա՝ այսօրվա Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում, ենթարկվեց ջարդերի: «2005 թվականի գերմանական խորհրդարանի ընդունած որոշումն այն որոշումը չէ, որը մենք ցանկանում ենք: Բայց այն այսօրվա դրությամբ թեմային վերաբերող ամենաբարձր իրավական ակտն է Գերմանիայում, որն իր հերթին մեզ գործելու, խնդրի արդիականությունը զարգացնելու իրավական հնարավորություն է տալիս»,- ասաց Գրիգորյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |