Սարկոզի. Մենք պետք է ընդունենք Հայոց ցեղասպանության մասին օրենքը, քանի որ դա արդարացի է, ուրեմն՝ ճիշտ (վիդեո) 25 ապրիլի 2012 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ժխտումը Ֆրանսիայի տարածքում անընդունելի է, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին, ելույթ ունենալով Փարիզում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը: Ըստ նրա, շատերը համամիտ չեն դրան, թեև «դեմ» բերվող փաստարկներն անհիմն են: Սարկոզին նշել է նաև, որ Ֆրանսիան պահանջում է Թուրքիայից վերանայել իր պատմությունը: «Դա թուլության նշան չէ, որովհետև սեփական սխալները հարկավոր է ընդունել»,-հավելել է նա: «Ֆրանսիան ճանաչել, է, որ 20 դարի սկզբին տեղի ունեցած իրադարձությունները Հայոց ցեղասպանություն են: Դա ողջ աշխարհն է ճանաչում, քանի որ այդ իրադարձությունները նման չէին ռազմական կորուստների, հայերին ոչնչացնում էին միայն նրանց ազգային պատկանելության համար»,-ասել է Ֆրանսիայի նախագահը ներկաներին: Սարկոզին նաև անդրադարձել է Ցեղասպանության ուսումնասիրության համար պատմաբանների հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկին, անվանելով այն վիրավորական ու անընդունելի: Ըստ նրա, այցելությունը Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան ուղղակի ցնցել է նրան: «Ես դիմում եմ բոլոր նրանց, ովքեր չեն եղել այդ հուշահամալիրում, չեն տեսել ու չեն լսել այն, ինչ ես տեսա ու լսեցի՝ ողջ աշխարհի հայերի խորը վշտի վկայությունը: Սակայն, այդ նույն վայրում ես հպարտության զգացում ապրեցի, քանի որ Ֆրանսիան տուն դարձավ այն բոլոր հայերի համար, որոնք հալածվում էին»,-ասել է նա: Ֆրանսիայի նախագահը խոստացել է, որ այս տարվա հունիսին կներկայացվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի նոր տեքստը. «Մենք պետք է ընդունենք այդ օրենքը, քանի որ դա արդարացի է, ուրեմն՝ ճիշտ»: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |