Տիգրան Սարգսյան. Կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանում ասորական համայնքն իրեն լավ զգա![]() 25 ապրիլի 2012 - 22:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է աշխարհի տարբեր երկրներից ժամանած ասորական համայնքների ներկայացուցիչներին, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը: Սարգսյանը հայտարարել է. «Ցանկանում եմ հավաստիացնել, որ կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանում ասորական համայնքն իրեն լավ զգա: Համայնքի բոլոր խնդիրները կգտնվեն մեր ուշադրության կենտրոնում»: Վարչապետը հաղորդել է, որ կառավարությունն այս տարի կրկնապատկել է ասորական համայնքին տրամադրվող ֆինանսական օգնության ծավալը: Իրենց հերթին, ասորական համայնքի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել հայկական իշխանություններին Երևանում 1915-ի ցեղասպանության ընթացքում ասորացի ժողովրդի անմեղ զոհերին նվիրված հուշարձան տեղադրելու համար: Ասորական համայնքի ներկայացուցիչները խնդրել են վարչապետի աջակցությունն աշնանը Հայաստանում կայանալիք Համաշխարհային ասորական միության կոնգրեսի կազմակերպման մեջ, ինչին վարչապետը դրական է արձագանքել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |