Սիրիայում Հայաստանի դեսպանը հույս ունի, որ նոր սիրիական խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը25 ապրիլի 2012 - 22:16 AMT PanARMENIAN.Net - «Ալ Բաաս» պաշտոնական սիրիական թերթն ապրիլի 24-ին հրապարակել է Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Ջանփոլադյանի հարցազրույցը: Ինչպես հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը, դեսպանը հարցազրույցում անդրադարձել է Օսմանյան կայսրությունում հայկական կոտորածներին, սկսած 19-րդ դարից, ինչպես նաև երիտթուրքերի կողմից իրագործված Հայոց ցեղասպանությանը, որի զոհ են դարձել 1,5 մլն մարդիկ: Ջանփոլադյանը դատապարտել է մարդկության դեմ գործած այդ հանցագործությունը հերքելու քաղաքականությունը, որն իրականացնում են Թուրքիայի ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանությունները: Բացի դրանից, դեսպանն անդրադարձել է հայ-արաբական հակաօսմանական պայքարին և Ցեղասպանությունից հետո արաբների, մասնավորապես սիրիացիների մարդասիրական վերաբերմունքին հայ ժողովրդի հանդեպ: Նա հույս է հայտնել, որ նոր սիրիական խորհրդարանը կուսումնասիրի Հայոց ցեղասպանության հարցը, դրանով հանդերձ կատարելով իր մարդասիրական պարտքը հազարավոր հայերի հիշատակի առջև, ովքեր օսմանյան իշխանությունների կողմից սպանվել են Սիրիայի տարածքում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |