«Հայկական ժամանակ». 3-ամյա Ալենին մահացու վրաերթի ենթարկողը Հովիկ Աբրահամյանի եղբոր թոռնուհին է26 ապրիլի 2012 - 09:31 AMT PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակը» գրում է, որ ապրիլի 22-ին Մխչյան գյուղում 3-ամյա Ալեն Սիմոնյանին մահացու վրաերթի ենթարկած վարորդը ՀՀ Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբորորդու` ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արսեն Աբրահամյանի դուստրն է: Այս մասին երեկ ասել է ինքը` Արսեն Աբրահամյանը: Նա հերքել է տեղեկությունը, թե օգնել է դստերը` Ալլային, խուսափել պատասխանատվությունից: «ՉԷ՞ որ ես եմ այս մարզում օրինապահությունը պահում: Ո՞նց կարա տենց բան լինի»,- ասել է նա` հավելելով, որ դուստրը ստորագրությամբ ազատ է արձակվել, և նախաքննություն է ընթանում: «Շատ դժվար է, իրեն... հիմա ինքը հոգեբանի հետ է շփվում: Սա դժբախտություն է: Ես այդ գյուղում եմ մեծացել: Իրանք անմիջապես մեի հարևանն են, ես իրանց ճանաչում եմ: Իմ մտավախությունն այն է, որ ժողովուրդը ճիշտ ընկալի, իսկ իմ էրեխու հետ կապված խնդիրը հաջորդ հարցն է»,- ասել է Աբրահամյանը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Բաքվում ԵՄ դեսպան․ ԶԼՄ-ների ազատության իրավիճակն Ադրբեջանում մտահոգիչ է Նա նաև ափսոսանք է հայտնել վերջին շրջանում լրագրողների կալանավորումների վերաբերյալ Կիպրոսը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի կողմից Ալմաթիի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք ընդունելը Այդ մասին ասվում է Կիպրոսի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը |