ԾԱԼԿԱՅԻ ՇՐՋԱՆԻ ՎՐԱՑ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐ ՄՏՑՆԵԼ ՇՐՋԱՆ11 մայիսի 2004 - 19:28 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի Ծալկայի շրջանի բնակիչները հավաքվել են այսօր Թբիլիսիում Պետական գրասենյակի շենքի մոտ` պահանջելով անհապաղ ՆԳՆ ստորաբաժանումներ մտցնել շրջան: Ակցիայի մասնակիցների խոսքերով` Ծալկայի բնակչության 80 տոկոսը կազմող հայերի կողմից ոտնահարվում են այլ ազգությունների բնակիչների իրավունքները, որոնք անընդհատ ենթարկվում են բարոյական եւ ֆիզիկական ճնշման: Մեկնաբանելով Ծալկայի շրջանում ստեղծված իրավիճակը` Քվեմո Քարթլի տարածաշրջանում Վրաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Իոսիֆ Մամզիշվիլին հայտարարել է. «Մենք, հավանաբար, որոշում կկայացնենք եւ կդիմենք ներքին գործերի նախարարին, որպեսզի կոնկրետ միջոցառումներ անցկացվեն Ծալկայի բնակչությունից զենքի առգրավման եւ անպատժելիության սինդրոմի վերացման ուղղությամբ»: Նշենք, որ դիմակայության սրման պատճառ է հանդիսացել կիրակի օրը Ծալկաի շրջկենտրոնում սվրանների եւ հայերի միջեւ տեղի ունեցած միջադեպը: Ծեծկռտուքի վերածված լեզվակռիվը սկսվել էր երկու գյուղերի երիտասարդների միջեւ անցկացված ֆուտբոլային խաղից հետո: Միջադեպի արդյունքում 10 մարդ ստացել է տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հունաստանը պատրաստ է աջակցել ՀՀ–ին հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Այդ երկրի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել ՆԳՆ խոսնակը՝ Բագրատ սրբազանին․ Նախարարը հանդիպումների է, չի կարող հանդիպել ցուցարարներին «Արարողակարգային միջոցառում է եղել, հրավիրվածների ցանկում չի եղել Վեհափառի անունը»,–ասել է խոսնակը Բուհերում կամավորների են հավաքագրում` մասնակցելու Լոռիում և Տավուշում վնասների հետևանքների վերացմանը Կամավորների աշխատանքները համակարգվում է մարզպետարաններում ձևավորված շտաբերի կողմից Քաղաքացիները Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են ՆԳՆ՝ բացատրություններ ստանալու «Սարդարապատի խուլիգանությամբ ցույց տվեցին, թե ինչպիսի իրականության մեջ ենք ապրում»,–ասել է նա |