ՀՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ, ՈՐ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԿԱՐԳԱՎՈՐՎԻ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ» ՃԱՆԱՊԱՐՀՈՎ11 մայիսի 2004 - 20:42 AMT PanARMENIAN.Net - ԱԺ-ում ներկայացված Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը հնարավորինը կանեն երկրում նոր քաղաքական իրավիճակի հաստատման համար եւ քաղաքական երկխոսության ճանապարհով կհասնեն առկա դժվարին խնդիրների լուծմանը: Այս մասին լրագրողներին նախօրեին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը կառավարող կոալիցիայի եւ ընդդիմության ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցած հերթական քաղաքական խորհրդակցություներից հետո: Նրա կարծիքով` չորսամսյա դժվարին քննարկումներից հետո խորհրդարանում ծավալված քաղաքական կոնսուլտացիաները տվեցին իրենց առաջին դրական արդյունքները: Հայաստանի հանրապետական կուսակցության, «Օրինաց երկիր» եւ «Դաշնակցություն» կուսակցությունների, «Ժողովրդական պատգամավոր» խմբի, Միավորված աշխատավորական կուսակցություն խմբակցության, «Արդարություն» դաշինքի, «Ազգային միաբանություն» խմբակցության ներկայացուցիչները պայմանավորվել են քաղաքական երկխոսություն սկսելու մասին, եւ այդ կապակցությամբ մայիսի 13-ին ձեւավորվելու է համապատասխան օրակարգ: Ինչպես իր հերթին լրագրողներին հանդիպումից հետո հայտնել է «Արդարություն» դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը, «կոալիցիայի ներկայացուցիչները խնդրել են երկու օր ժամանակ, որպեսզի նրանք համապատասխան վերաբերմունք արտահայտեն ընդդիմության առաջարկության վերաբերյալ»: Նրա խոսքերով` մայիսի 12-ին կոալիցիան համապատասխան գրավոր առաջարկություն կներկայացնի, որի քննարկումից հետո ընդդիմությունը կորոշի` շարունակել բանակցությունները թե ոչ: Հիշեցնենք, որ բանակցությունների օրակարգում ընդգրկվել է մեկ հարց. «2003 թվականի նախագահական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիները»: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |