Արոնյան-Կրամնիկ ցուցադրական ռափիդ-պարտիան ավարտվել է հայ շախմատիստի հաղթանակով![]() 26 ապրիլի 2012 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Լևոն Արոնյանի և Վլադիմիր Կրամնիկի միջև 4-րդ տուրի ոչ ոքիից հետո, տեղի է ունեցել ցուցադրական ռափիդ-պարտիա: Այս պարտիայում հաղթանակ է տարել հայ գրոսմայստերը: Խաղացվել է իսպանական պարտիա: 8-րդ քայլին ռուսը կիրառել է հազվադեպ ընթացիկ քայլ, ինչը հանգեցրել է գրեթե հավասար հնարավորություններով պայքարի: Միտտելշպիլում մրցակիցները չեն խուսափել դիրքերի առավելագույն սրման գնալուց, և որոշիչ պահին, Կրամնիկը չի համարձակվել ձիով թռիչք կատարել, հաղորդում է chess-news.ru-ն: Այս խաղի արդյունքը չի ներառվում խաղերի ընդհանուր արդյունքների ցուցակում, որի հաշիվը ներկայումս 2:2 է: Երկու հիմնական եզրափակիչ պարտիաները տեղի կունենան ապրիլի 27-ին և 28-ին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |