ՔԻ ՈՒԵՍԹՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԸ ՓՈԽԱՆՑՎՈՒՄ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ, ԳՐՈՒՄ Է ԲՐԻՏԱՆԱՑԻ ՀԵՏԱԶՈՏՈՂԸ11 մայիսի 2004 - 21:41 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերով միջազգային բանագնացները խնդրի լուծման մի քանի տարբերակ են ներկայացրել, սակայն դրանցից ամենահամարձակը Քի Ուեսթինն էր: Այս մասին, ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, տեղեկացնրել է «Ուոլ սթրիթ ջորնըլ» ամերիկյան թերթը` վկայակոչելով ղարաբաղյան հակամարտությանը նվիրված գրքի հեղինակ Թոմաս դը Վաալին: Առաջին անգամ մանրամասներ հաղորդելով ամերիկյան Քի Ուեսթ քաղաքում կայացած բանակցությունների մասին, դը Վաալը նշում է, որ ըստ այդ տարբերակի` «Հայաստանը թույլ էր տալու, որ ադրբեջանցի փախստականների 95 տոկոսը վերադառնա իրենց տները»: Բացի այդ, «Հայաստանի տարածքով ճանապարհ էր բացվելու դեպի Նախիջեւանի մեկուսացված առանձնատարածքը»:Փոխարենը, Վաալի խոսքերով` «Ադրբեջանը հրաժարվելու էր բուն Ղարաբաղից, բացի Շուշի քաղաքից»: Մեջբերելով քիուեսթյան փաստաթղթի երկրորդ կետը` ըստ որի «Ղարաբաղը փոխանցվում է Հայաստանի ինքնիշխանության ներքո», hոդվածագիրը նշում է. «Մարդկային տեսակետից օգուտները մեծ էին լինելու, բայց քաղաքական ռիսկը Ադրբեջանի համար նույնպես մեծ էր»: Մեծ Բրիտանիայի Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի աշխատակից Թոմաս դը Վաալը դիտարկում է նաեւ պատերազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը: «Նոր պատերազմի մարդկային գինը սարսափելի է լինելու` նույնիսկ եթե կոնֆլիկտը սահմանափակ լինի: Ադրբեջանը հազարավոր երիտասարդներ կկորցնի հենց միայն ականապատված դաշտերում, որոնք ձգվում են ճակատային գծի երկայնքով: Իսկ մեջտեղում գտնվող փոքրիկ գեղեցիկ գավառը` Լեռնային Ղարաբաղն, ընդհանրապես կարող է վերանալ», - կանխատեսում է նա: Ընդսմին Թոմաս դը Վաալը լուծելի է համարում ղարաբաղյան հակամարտությունը` նշելով, որ այդ դեպքում «երկու ազգերն էլ կփրկվեն իրենց մեկուսացումից»: «Հայերն ու ադրբեջանցիները միմյանց հետ ավելի շատ ընդհանուր բան ունեն, քան, ասենք, իսրայելցիներն ու պաղեստինցիները», - գրում է նա, նշելով ազգամիջյան ամուսնությունների բավականին բարձր տոկոսը: «Խնդիրն այն է, որ արդեն մեկ տասնամյակից ավելի է, ինչ երկու ազգերը հազվադեպ են մտնում երկխոսության մեջ», -գտնում է հեղինակը: «Իսկ ամենազարմանալին կողմնակի մարդու համար այն է, որ Ադրբեջանը բանակցությունների չի նստում Ղարաբաղի հայերի հետ, որոնց նա իր սեփական քաղաքացիներն է համարում», - եզրափակում է «Ուոլ սթրիթ ջորնըլ»-ում հոդվածը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |