Ջավախահայ դպրոցականներին թույլ չեն տվել մասնակցել Ցեղասպանության տարելիցի միջոցառումներին26 ապրիլի 2012 - 12:27 AMT PanARMENIAN.Net - ԶԼՄ-ները, որոնք լուսաբանում են իրավիճակը հայաբնակ Ջավախքում, բավականին հաճախ են անդրադառնում տարածաշրջանի «հայկական» դպրոցների թեմային, ասվում է Ջավախահայերի ազգային խորհրդի մամլո կենտրոնի հաղորդագրության մեջ: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Այս առնչությամբ հատկանշական է ապրիլի 24-ին Ախալցխայում տեղի ունեցած միջադեպը: Նախօրեին բոլոր հայկական դպրոցների տնօրեններին կանչել են Ախալցխայի Ռեսուրս-կենտրոն և խորհուրդ տվել չմասնակցել սգո միջոցառումներին: Ապրիլի 24-ին Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցված պատարագից հետո սգո երթը ուղղվեց դեպի Հայոց ցեղասպանության միլիոնավոր զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը: Երթի մասնակիցներն անցնում էին հայկական դպրոցի մոտով, որի բակում հավաքված աշակերտները հակաթուրքական կարգախոսներ էին վանկարկում: Դպրոցի դարպասներն անմիջապես փակվեցին և երեխաներին դուրս չթողեցին: Ուսուցիչներն իրենց վրա վերցրեցին ոստիկանական պարտավորությունները, իսկ դպրոցականները դուրս ցատկելով 4-հարկանի շենքի ստորին հարկերի պատուհաններից, խումբ-խումբ հավաքվում էին խաչքարի մոտ արդեն սգո միջոցառման ավարտին: Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան նվիրված ոչ մի միջոցառում դպրոցում չէր կազմակերպվել, այն դեպքում երբ բոլոր պետական հիշատակի օրերը այդ նույն դպրոցում մեծ շուքով են նշվում: Ուսուցչական կազմից ու դպրոցի տնօրինությունից շատ բան է կախված, առավել ևս, որ ուսումնական հաստատության կանոնները դա թույլ են տալիս: Սակայն նրանք այլ ճանապարհ ընտրեցին, այդպիսով անուղղելի վնաս հասցնելով մատաղ սերնդի հոգեբանությանը և սերմանելով կույր հնազանդության ու ստրկամտության սերմերը: Ստեղծված վիճակում իշխանությունների, ինչպես նաև դպրոցի տնօրինության գործողությունները վերին աստիճանի անբարոյական են: Վրաստանի իշխանությունները խախտել են Ջավախքի բնիկ ժողովրդի ազգային ինքնության արտահայտմանը միջամտելու սահմանները, ինչը չի կարող և չի մնա անհետևանք: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Մայրաքաղաքում մայիսի 28–ի ցերեկը սպասվում է +27 աստիճան, իսկ մայիսի 31–ին՝ +30 «Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ |