ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՍԹՐԱՍԱԲՈՒՐԳՈՒՄ ԱՌԱՋԻԿԱ ԵՐԿՈՒ ՕՐԵՐԻՆ11 մայիսի 2004 - 23:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, ըստ նախնական պայնավորվածության, կկայանա մայիսի 12-13-ին Սթրասբուրգում: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունում, Հայաստանի պատվիրակությունը Վ.Օսկանյանի գլխավորությամբ ֆրանսիական այդ քաղաքում կմասնակցի Եվրախորհրդի նախարարների կոմիտեի 114-րդ նստաշրջանի աշխատանքին: Նստաշրջանի օրակարգում ընդգրկված հիմնական թեմաների թվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բարեփոխումների գործընթացը, Եվրախորհրդի ներդրումը ահաբեկչության դեմ միջազգային պայքարում եւ մի շարք այլ հարցեր: Նստաշրջանի ընթացքում հայ նախարարը հանդես կգա ելույթով, որում առավելապես կանդրադառնա ԵԽ առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացին, Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակին եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |