Մահացել է հայտնի լրագրող Արմեն Դիլանյանը

Մահացել է հայտնի լրագրող Արմեն Դիլանյանը

PanARMENIAN.Net - Մահացել է հայտնի լրագրող Արմեն Դիլանյանը: Նրա մահով հայ լրատվությունը կորցրեց պրոֆեսիոնալիզմով և անաչառությամբ աչքի ընկնող իր լավագույն ներկայացուցիչներից մեկին:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը ցավով ստացել է լրագրողի անակընկալ մահվան գուժը: «Շարժման մեջ տեսնելով Հայաստանի և ընդհանրապես հայկական իրականության մեջ դրական շրջադարձի հույս, 2011 և 2012 թվականներին Արմեն Դիլանյանն իր մասնագիտական անշահախնդիր ծառայությունը բերեց Լոս Անջելոսում «Սարդարապատ» շարժման ծանոթացման և նրա գաղափարների մասսայականացման գործին: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Արմենի ընտանիքին և հարազատներին»,- գրել են շարժման անդամները:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---