Արևմտյան Հայաստանի կառավարություն. Թուրքիան չի կարողանա սահմանափակվել Ցեղասպանության համար միայն բարոյական և ֆինանսական փոխհատուցմամբ26 ապրիլի 2012 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Հայության զարկերակը շոշափելու համար Թուրքիայի Հանրապետությունը բազմաթիվ ու բազմազան ձևեր է կիրառում ևւ վերջերս «Ռադիկալ» օրաթերթում տպված հոդվածը դրանցից մեկն է, հաղորդում է Արևմտյան Հայաստանի կառավարությունը: Հոդվածագիրը` թուրք լրագրող, հրապարակախոս Օրհան Քեմալ Ջենգիզը գտնում է, որ «միջազգային որեւէ դատարան Հայկական Հարցի շրջանակում Թուրքիայի Հանրապետությանը չի կարող մեղավոր ճանաչել»: «Մի՞թե թուրք լրագրողը տեղյակ չէ, որ ցեղասպանությունների վաղեմության հարցում ժամկետներ չկան, ինչը նշանակում է, թե ներկայիս Թուրքիայի Հանրապետությունը, որպես Օսմանյան Թուրքիայի ժառանգորդ, պատասխանատու է 1894 -1923 թթ. երեք թուրքական` օսմանյան, երիտթուրքական, քեմալական,կառավարությունների կողմից իրականացված մարդատյաց, ռասիստական ու հայատյաց քաղաքականության համար, որի համար և պետք է հատուցի: Հայոց ցեղասպանությունը չի սահմանափակվում 1915-ով: Եթե թերթելու լինենք վերջին 150 տարիների պատմությունը, ապա վեր կհառնեն 1894-1896-ի` Կիլիկիայի, 1909-ի` Ադանայի կոտորածները, 1915-17 թթ.` Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի եւ Օսմանյան կայսրության ողջ տարածքում իրականացված հայերի համապարփակ ցեղասպանությունը, 1918-23 թթ.` կոտորածները, ջարդերն ու բռնագաղթը: «Այնուհետև թուրք հրապարակախոսը կենտրոնանում է միայն բարոյական և ֆինանսական փոխհատուցման հարցի վրա, մոռացության մատնելով, որ կա ավելի առաջնային խնդիր` տարածքային`Արևմտյան Հայաստանը, ներառյալ Կիլիկիան: Հիշեցնենք, որ 1920 թվականի նոյեմբերի 22-ին ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը վավերացրեց «Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի մասին» վճիռը, ինչի մասին դժվար թե «Ռադիկալի» հոդվածագիրը չիմանար: Ջենգիզը, գալով անհատական փոխհատուցման խնդրին, ապա ի՞նչ անհատական փոխհատուցման մասին է խոսքը,մի՞թե թուրքերը հայերին իրենց տներից դուրս են հրավիրել` համոզելով վերցնել անձնական փաստաթղթերը: Ո՞ր անհատին են փոխհատուցելու, նրան, ում Դեր-Զորի ճանապարհին գլխատեցի՞ն, թե չծնված երեխաներին,թոռներին ու ծոռներին»,-ասվում է Արևմտյան Հայաստանի կառավարության մամլո հաղորդագրությունում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |