Արդեն մեկ շաբաթից կսկսվեն Գյումրու տեխնոպարկի շինարարական աշխատանքները![]() 26 ապրիլի 2012 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Արդեն մեկ ամսից կսկսվեն Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հիմնական շենքի վերակառուցման աշխատանքները: Այդ մասին կառավարության նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Հայաստանի կառավարությունը ապրիլի 26-ի նիստում հաստատեց «Էլ.-հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր» համաձայնագրի շրջանակում անցկացված մրցույթի արդյունքները: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի և ՎԶԵԲ միջև վարկային համաձայնության հիման վրա: Տեխնոլոգիական կենտրոնի վերակառուցման համար վարկային համաձայնագրով նախատեսվում է հատկացնել շուրջ 1,67 մլրդ դրամ, իսկ կապալառուներ են դարձել «Ախուրյանշին» և «Բաղրամյանշին» ընկերությունները: «Հիմնական շենքի վերակառուցման արդյունքում 18 ամիս անց մենք կունենանք ժամանակակից տեխնոլոգիական կենտրոն համապատասխան ենթակառուցվածքներով»,-ասել էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանը կառավարության մամլո կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ: Ըստ նրա, տեխնոպարկում կինկուբացվի 20 ընկերություն լաբորատոր կորպուսներով, կրթական կենտրոնով ու բիզնեսին աջակցության ու զարգացման բաժնով: Ծրագրի շրջանակներում կվերակառուցվի 6 300 քմ մետր: Հայաստանի առաջին ազատ տնտեսական գոտու կազմակերպիչն է «Sitronics Armenia» ընկերությունը: Համապատասխան համաձայնագիրն այսօր Երևանում կնքել են էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ու ընկերության գործադիր տնօրեն Արմեն Խաչատրյանը: Ազատ տնտեսական գոտին կստեղծվի «ՌԱՕ Մարս» ՓԲԸ և Երևանի մաթեմատիկական ինստիտուտի («ԵՐՄՄԳՀԻ» ՓԲԸ ) տարածքում, որը 2008թ. «Սիտրոնիկսի» կառավարման տակ է: «Սիտրոնիկս» ԲԲԸ (մտնում է «Սիստեմա ԱՖԿ-ի մեջ) խոշոր կազմակերպություն է, ներկայացված Արևելայն Եվրոպայի, Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի երկրներում զարգացող շուկայում, որը գործում է տեղեկատվական տեխնոլոգիաների ու միկրոէլեկտրոնիկայի արտադրության ոլորտում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |