Այսօր ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օրն է![]() PanARMENIAN.Net - «Կանայք և տեղեկատվական հասարակություն» ՀԿ նախաձեռնությամբ և էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ Ամերիկյան համալսարանում կազմակերպվել է համաժողով՝ նվիրված Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի աղջիկների միջազգային օրվան: «Կանայք և տեղեկատվական հասարակություն» ՀԿ-ի նախագահ Նարինե Աբասյանը PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց, որ ձևավորվել է հասարակական կարծիք, թե այս ոլորտը տղաների ոլորտ է, և ոլորտում հաջողություններ կարող են գրանցել միայն նրանք. «Հենց այս պատճառով հաճախ աղջիկները, դպրոցում ուժեղ լինելով մաթեմատիկա, ֆիզիկա առարկաներից, հետագայում չեն ընտրում այս ոլորտի մասնագիտություններ: Ստացվում է, որ մենք մեր երիտասարդության պոտենցիալն այս ոլորտում օգտագործում ենք 50 տոկոսով: Ուստի, օգտագործելով առիթը, մենք նույնպես նշում ենք այս օրը՝ աղջիկների շրջանում հետաքրքրությունը մեծացնելու և հասարակական կարծիքը փոխելու համար»: Ըստ Նարինե Աբասյանի՝ օգտագործելով աղջիկների պոտենցիալը, մենք կարող ենք զարգացնել տնտեսությունը. «Սա արդեն ոչ թե սոցիալական, այլ տնտեսական խնդիր է»: Համաժողովին մասնակցում են «Ֆիզմատ» և «Ուսում» հանրակրթական դպրոցների աշակերտներ, հայաստանյան մի շարք բուհերի ուսանողներ: Ելույթներ ունեցան ոլորտի մասնագետներ: Նախատեսվում է նաև ցուցադրել «Պատկերացրու քո աշխարհը 2015-ին» տեսաֆիլմը: 2010 թ.-ին Հեռահաղորդակցության միջազգային միությունը ընդունել է բանաձև՝ նշելու յուրաքանչյուր տարվա ապրիլի 4-րդ հինգշաբթի օրը որպես «ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օր» և դրանով ոգեշնչելու զարգացող և զարգացած երկրների աղջիկներին ու կանանց ընտրել ՏՀՏ կարիերան: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |