Մայիսի սկզբին ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչները կհավաքվեն Մոսկվայում ՀՀՊ հարցը քննարկելու համար

Մայիսի սկզբին ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչները կհավաքվեն Մոսկվայում ՀՀՊ հարցը քննարկելու համար

PanARMENIAN.Net - Մայիսի սկզբին Մոսկվայում ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի կունենա միջազգային համաժողով հակահրթիռային պաշտպանության վերաբերյալ: ՌԴ պաշտպանության նախարար Նիկոլայ Մակարովը Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստից հետո Բրյուսելում հաղորդել է, որ համաժողովին մասնակցելու համար հրավիրվել են շուրջ 50 պետությունների ներկայացուցիներ և 40 փորձագետներ:

Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանն առաջարկել է ՆԱՏՕ-ի երկրներին Եվրոպայի տարածքում անցկացնել հակահրթիռային պաշտպանության զորավարժություններ: «Ռուսական կողմը Գերմանիայում մարտին անցկացված զորավարժությունների արդյունքում առաջարկել է, որ ռազմական գործողությունների թատերաբեմ ընտրվի Եվրոպան»,- ասել է Մակարովը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---