Իսպանական ընկերությունը կվերակառուցի Հյուսիս-Հարավ միջանցքի 3 ճանապարհահատվածներ26 ապրիլի 2012 - 16:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի կողմից համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով հայտարարված երեք ճանապարհահատվածների վերակառուցման և բարելավման միջազգային բաց մրցույթի արդյունքը` 250մլն ԱՄՆ դոլար արժեքով, հաղթող ճանաչելով «Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս Ա» իսպանական ընկերությունը։ «Այս որոշումով հայտարարվում է 250 մլն ԱՄՆ դոլարի աշխատանքների սկիզբը,- նշել է կառավարության ղեկավարը։ - Միջազգային մրցույթի արդյունքով հաղթող է ճանաչվել փորձառու շինարարական կազմակերպություն, որն ունի միջազգային համբավ։ Ասիական զարգացման բանկը նույնպես հաստատել է այս առաջարկը։ Չափազանց կարևոր է, որ մենքսկսում ենք այս խոշորածավալ շինաշխատանքները, որովհետև ավարտում ենք 250 մլն ԱՄՆ դոլարի արժողությամբ աղետի գոտու վերականգնմանաշխատանքը, և հասկանալի է, որ համադրելի մասշտաբով խոշոր ծրագիր է անհրաժեշտ, որպեսզի նաև շինարարական ծավալները զարգանան մեզ մոտ։ Սա մեր խոշոր ծրագրի միայն մի մասն է։ Հյուսիս-հարավ ճանապարհահատվածի շինարարության ծրագրի ընդհանուր արժեքը 1.5 միլիարդ ԱՄՆ դոլար է։Առաջին երկու տրանշներով մենք հատկացնում ենք 250 մլն ԱՄՆ դոլար։ Ստեղծվել էր միջգերատեսչական հանձնաժողով, բավականին թափանցիկաշխատանք է ծավալվել, բոլոր նախարարությունների մասնագետները, որոնք ներգրավված էին հանձնաժողովում, Ասիական զարգացման բանկի հետմասնակցել են բանակցային գործընթացին»։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |