Ադիբեկյան. Ոչ մի կուսակցություն ԱԺ-ում համամասնականով 66 տեղ չի ստանա և մեծամասնություն չի կազմի26 ապրիլի 2012 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Ոչ մի կուսակցություն ԱԺ-ում համամասնականով 66 տեղ չի ստանա և մեծամասնություն չի կազմի: Այսօր լրագրողների հետ հադիպմանը, խոսելով երեք փուլով ընթացող ուսումնասիրությունների մասին, ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Սոցիոլոգի խոսքով՝ իրենց սոցհարցումներ են պատվիրել 8 ընտրատարածքներում և սոցհարցումները ենթադրում են ելակետային, միջանկյալ և ավարտական ուսումնասիրություններ, արդյունքում պարզելով ընտրատարածքում թեկնածուի վարկանիշը, ընտրողների սեռը, տարիքը և այլն: Նա նշեց, որ տատանվող ընտրազանգվածը, որը դեռ չի կողմնորոշվել, իր ձայները տալիս է նրան, ում խոստումներին հավատում է: Ըստ նրա՝ խորհրդարանական ընտրություններում կամ կուսակցությունն է հույսը դնում մեծամասնականով առաջադրված թեկնածուների վրա, կամ թեկնածուն՝ կուսակցության վարկանիշի վրա: Համամասնական ցուցակով, ըստ Ադիբեկյանի, առաջին տեղում է ՀՀԿ-ն, երկրորդում՝ ԲՀԿ-ն, իսկ երրորդ տեղի համար պայքարում են ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը և ՀԱԿ-ը: Այնուամենայնիվ, ըստ նրա ԲՀԿ-ն մեծամասնական քիչ տեղեր կստանա, քանի որ «շատ տեղամասերում առաջադրված թեկնածուներ չունի, եղածներն էլ դեմք չեն»: Համամասնական ընտրույթուններում ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կիսելու են ձայների 75 տոկոսը՝ համապատասխանաբար 40 և 35 տոկոսներով: Իսկ ՀԱԿ-ի արդյունքները բանախոսը վատ գնահատեց՝ ասելով որ 23-24 տոկոսի փոխարեն, այն ստանալու է ընդամենը 8-9 տոկոս, որովհետև դժգոհության ալիքի վրա գալ իշխանության Հայաստանում անհնար է, իսկ ՀԱԿ-ի ընտրազանգվածը հենց այդպիսին է: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Եթե ամեն ինչ իրենց համար հանգիստ է, ինչո՞ւ են ԱԺ աշխատանքը նվիրում շարժմանը Նա ասել է նաև, որ առաջիկա օրերին կտրվեն բոլոր բացատրությունները Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ |