ՈՒԿՐԱԻՆԱՆ ՄՏԱԴԻՐ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ12 մայիսի 2004 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինան նախատեսում է մասնակցել Իրան-Հայաստան գազատարի շինարարության տենդերին: Այդ մասին հաղորդել է Ուկրաինայի վարչապետ Վիկտոր Յանուկովիչը Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: «Մենք ունենք դրա համար (գազատարի շինարարություն) բոլոր անհրաժեշտ ռեսուրսները, սարքավորումները, տեխնիկան»,- ավելացրել է Վ.Յանուկովիչը: Ուկրաինան նաեւ շահագրգռված է Հայաստանում արդյունաբերական օբյեկտների շինարարությանը եւ վերակառուցմանը, էներգետիկայի եւ մետաղագործության օբյեկտների զարգացմանը մասնակցելու հարցում: Ա.Մարգարյանը նշել է, որ Հայաստանը իր հերթին շահագրգռված է մասնակցելու Ուկրաինայի հետ համատեղ նախագծերին, ինչպես նաեւ ուկրաինական գյուղատնտեսական տեխնիկան Հայաստան առաքելու հարցում: Վարչապետների կարծիքով, հայ-ուկրաինական տնտեսական համագործակցության միջկառվարական հանձնաժողովի երեկ Կիեւում տեղի ունեցած նիստի որոշումները պայմաններ կստեղծեն երկրների միջեւ ապրանքաշրջանառության հետագա աճի համար եւ կչեզոքացնեն առկա խոչընդոտները: Նիստի արդյունքում Հայաստանի եւ Ուկրաինայի կառավարությունների միջեւ ստորագրվել է համաձայնագիր մրցակցային քաղաքականության ոլորտում համագործակցության վերաբերյալ, հաղորդում է «ԻՆՖԱ»-ն: Նշենք, որ 2003 թվականին ապրանքաշրջանառությունը Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ ավելացել է 1,4 անգամ, իսկ ընթացիկ տարում` երկու անգամ: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |