Ռազմական փորձագետ. Ադրբեջանի գնդակոծությունները նպատակ ունեն երկրում պահպանել բռնապետական վարչակարգը 26 ապրիլի 2012 - 18:30 AMT PanARMENIAN.Net - «Մայիսի 9-ին Ստեփանակերտում տեղի կունենա հաղթանակի զորահանդես, ադրբեջանցիներն ի պատասխան ամեն կերպ ուզում են ցույց տալ, որ իրենք վերահսկում են իրադրությունը սահմանին»,- այսօր մամլո ասուլիսում հայտնել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Նրա խոսքով` ադրբեջանական գնդակոծությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի կողմից ուժի ցուցադրություն է: «Բացի այդ, այդ ուժի ցուցադրությունը պետք է ներքաղաքական քարոզչության համար: Մշտական լարվածության պահպանումը, «թշնամու կերպարի» ամրապնդումը` այդ ամենը ադրբեջանական իշխանությունների քարոզչության արդյունքն է երկրում բռնապետական վարչակարգը պահպանելու նպատակով»,- հայտնել է Ջամալյանը: Մայիսի 9-ին Արցախում կնշեն միանգամից երեք տոն` Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի օրը, Շուշիի ազատագրման և ԼՂՀ Պաշտպանության բանակի կազմավորման 20-ամյակը: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցեցիները թույլ չեն տվել սահմանազատման աշխատանքներ տանել․ Սանոսյանն ասել է՝ իրենք չեն այդ սահմանը գծել՝ 1976–ին է գծվել «Ճանապարհը կառուցենք՝ ինքն իրենով կլինի անվտանգություն»,–ասել է Սանոսյանը Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին Նա նշել է, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար |