Հովհաննես Դավթյանը դարձել է ձյուդոյի Եվրոպայի առաջնության արծաթե մրցանակակիր

Հովհաննես Դավթյանը դարձել է ձյուդոյի Եվրոպայի առաջնության արծաթե մրցանակակիր

PanARMENIAN.Net - Չելյաբինսկում շարունակվում է ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հավաքականի անդամ Հովհաննես Դավթյանը եզրափակչում հանդիպեց Բեսլան Մուդրանովի հետ (Ռուսաստան) և պարտվեց: Այսպիսով, հայ մարզիկը նվաճեց Եվրոպայի առաջնության արծաթե մեդալը:

Մինչ այդ Դավթյանը հաղթեց Ջուհո Ռեինվալին (Ֆինլանդիա), այնուհետև՝ թուրք Իսկենդեր Օսկանօղլուին, իսկ հետո ՝ Բեկտիլ Շուկվանիին (Վրաստան), իսկ կիսաեզրափակչում հաղթեց ուկրաինացի Գեորգի Զանտարային:

Ապրիլի 27-ին հայ մարզիկներից մրցագորգ դուրս կգան Արտյոմ Բաղդասարյանն (81կգ ք/կ) ու Հակոբ Առաքելյանը (100կգ ք/կ):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---