ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ԱԶԱՏՎԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԵՌԻՑ, ԳՏՆՈՒՄ Է ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆԸ

PanARMENIAN.Net - Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ վերջապես ազատվի այդ բեռից: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասի երկրների գծով Եվրախորհրդարանի զեկուցող Պեր Գարտոնը` այսօր Երեւանում ելույթ ունենալով «Ընդարձակ Եվրոպա.նոր հարեւաններ`Հայաստանի սպասումները» թեմայով կոնֆերանսում: Նրա խոսքերով, Եվրամիությունը այս տարի եւս վերահաստատեց իր որոշումը, եւ կրկին պարտավորեցրեց Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Անկարայի կողմից ցեղասպանության փաստի ժխտումը միամտություն է, քանի որ ժամանակին հենց Ստամբուլի դատարաններն էին մահապատժի դատապարտել թուրք գործիչներին, ովքեր կազմակերպել էին Հայոց ցեղասպանությունը, հայտարարել է եվրախորհրդարանականը: «Որտե՞ղ կլիներ այսօր Գերմանիան, եթե չընդուներ իր գործած հոլոքոսթը: Համենայն դեպս, ոչ եվրոպական կառույցներում»,- նշել է Պեր Գարտոնը: Միաժամանակ, պատգամավորը կողմ է արտահայտվել Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը, ինչը, իր խոսքերով, կնպաստի նաեւ տարածաշրջանային խնդիրների լուծմանը, մասնավորապես` հայ-թուրքական սահմանի բացմանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---