Էյնդհովեն քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում![]() 26 ապրիլի 2012 - 20:38 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 25-ին Նիդերլանդների Էյնդհովեն քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում, որը կազմակերպվել էր «Ալֆա-Երևան» հաստատության կողմից: Հիշատակի միջոցառմանը ցուցադրվել է Տիգրան Խզմալյանի՝ Արմին Վեգներին նվիրված «Ցեղասպանության լուսանկարիչ» ֆիլմը: Տիգրան Մայտեսյանի (ջութակ), Լյուբա Զաչուպեյկո-Հարությունյանի (դաշնամուր), Ռուստամ Հակոբջանյանի (դուդուկ)և Արկադի Պետրոսյանի (թառ) կատարմամբ հնչել են ստեղծագործություններ` նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը նշել է. «Այն ազգը, որ պաշտում է արարումը, սրբացնում իր այբուբենն ու գիրքը, որ իր զավակներին մեծացնում է աշխատանքի ու կրթության գաղափարներով, չի կարող մահանալ սրից»:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |