Պապ Ռեյն. Թուրքիայի հետ հաշտեցման գործընթացը կարող է հաջողվել այն դեպքում, երբ վերջինս կընդունի պատմական ճշմարտությունը![]() 26 ապրիլի 2012 - 20:57 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Կանադայի մայրաքաղաք Օտտավա են ժամանել ավելի քան 1000 հայեր Տորոնտոյից, Քեմբրիջից, Լավալից, Մոնրեալից, Համմիլթենից և Սենտ Քաթրինսից և Կանադայի խորհրդարանի առջև հարգել են 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակը: Կանադայի Հայ Դատի կողմից կազմակերպված հավաքի ժամանակ ելույթ են ունեցել երկրի խորհրդարանի անդամներ: Կանադայի ներգաղթի և քաղաքացիության նախարար Ջեյն Քենին նշել է, որ Հայոց ցեղասպանության իրողությունը պետական մակարդակով հաստատող միակ պետությունը հանդիսանաում է Կանադան: Ազատական կուսակցության ղեկավար Պապ Ռեյն էլ ասել է, որ Թուրքիայի հետ հաշտեցման գործընթացը կարող է հաջողվել միայն այն դեպքում, երբ Թուրքիան կընդունի պատմական ճշմարտությունը: Ապա կանադահայերը գնացել են թուրքական դեսպանատուն, ուր տեղի է ունեցել բողոքի ցույց: Նշենք, որ ապրիլ 23-ին թուրքական դեսպանատան դիմաց, 50 ԳԵՄ-ականներ նստացույց են արել և ընթերցել ցեղասպանությունը վերապածների վկայությունները:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |