ՎԱՂԸ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ12 մայիսի 2004 - 22:21 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 13-ին Հայաստան կժամանի Իրանի նավթի եւ գազի նախարար Բիժան Զանգենեն: Ինչպես հաղորդել են Հայաստանի էներգետիկայի նախարարության մամլո ծառայությունում, նախարարի այցի հիմնական նպատակը հանդիսանում է Իրան-Հայաստան գազամուղի շինարարության շուրջ հիմնական պայմանագրի ստորագրումը: Երեւանում նա նաեւ հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահի եւ վարչապետի հետ: Նշենք, որ նախագծով նախատեսվում է 100 կմ երկարությամբ գազամուղի շինարարություն Իրանի տարածքով եւ 41 կմ` Հայաստանով: Օրեկան գազատարով կտեղափոխվի 1,5 մլն խորանարդ մետր համեմատաբար էժան թուրքմենական գազ: Նախագծի մոտավոր արժեքը 96 միլիոն դոլար է, իսկ սկզբնական նախագծային հզորությունը կազմում է տարեկան 1 միլիարդ խորանարդ մետր գազ: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, ստորագրման ենթակա փաստաթղթով նախատեսում է սկսել շինարարական աշխատանքները ընթացիկ տարում, իսկ ավարտել մոտավորապես 2006 թվականին: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |