ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԱԿՏԻՎԱՑՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՈԼՈՐՏՈՒՄ

PanARMENIAN.Net - Էներգետիկ ոլորտում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունն են ընդգծել այսօր Կիեւում կայացած հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչման եւ Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Ուկրաինական աղբյուրների համաձայն, կողմերը նշել են առեւտրատնտեսական դինամիկ զարգացումը երկու երկրների միջեւ, մասնավորապես, ուշադրությունը կենտրոնացնելով կրթության ոլորտում համագործակցության հեռանկարի վրա: Ուկրաինական պետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը ուշադիր վերաբերմունքի համար Տերնոպոլի ժողտնտեսության ակադեմիայի Երեւանի բաժանմունքի կարիքների հանդեպ, որը ուկրաինական բարձրագույն ուսումնական հաստատության միակ բաժանմունքն է Հարավային Կովկասում:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---