«Երկիր». Սերժ Սարգսյանի ներկա-բացակայով հանրահավաքը![]() 27 ապրիլի 2012 - 10:01 AMT PanARMENIAN.Net - «Երկիրը» գրում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 25-ին նախընտրական քարոզարշավ էր անցկացնում Գավառ քաղաքում: Ինչպես ցանկացած հանրահավաքի ժամանակ, այս անգամ ևս ուսուցիչներին բերել են հանրահավաքի` անկախ իրենց կամքից, սակայն այս հանրահավաքը մյուսներից տարբերվել է նրանով, որ ուսուցիչների վրա «պլան» է դրվել` յուրաքանչյուր դպրոցից բերել 200-250 ծնողի: Ուսուցիչները զանգահարել են ծնողներին ու պահանջել ներկայանալ դպրոց, որտեղ տնօրենը ներկա-բացակա է արել ուսուցիչներին, ուսուցիչները` ծնողներին, բոլորին նստեցրել ավտոբուսներն ու հայդա` երկիրը երկիր դարձնելու: Անգամ քաղաքի հրապարակին մոտ գտնվող դպրոցներից ծնողներին տարել են ավտոբուսներով, որ հանկարծ որևէ մարդ «երամից» չանջատվի: Ավտոբուսներով հանրահավաքի մասնակից են բերել նաև Գավառի շրջակա գյուղերից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |