«Գազպրոմի» զուտ շահույթը 2011թ. աճել է 35 տոկոսով

«Գազպրոմի» զուտ շահույթը 2011թ. աճել է 35 տոկոսով

PanARMENIAN.Net - «Գազպրոմ» ԲԲԸ-ն, որը Ռուսաստանի խոշոր գազարտադրողն է, 2011թ. ֆինանսական հաշվետվության միջազգային չափանիշներով ավելացրել է զուտ շահույթը 35 տոկոսով՝ հասցնելով այն 1,307 տրիլիոն ռուբլու: Այդ մասին ասվում է ընկերության հաշվետվության մեջ:

Այդ արդյունքները գերազանցել են փորձագետների ակնկալիքները, որոնք կանխատեսում էին 1,26 տրիլիոն ռուբլի շահույթ: «Գազպրոմի» հասույթը մեկ տարում աճել է 28,9 տոկսով՝ հասնելով 4,637 տրիլիոն ռուբլու, ինչը համապատասխանում է վերլուծաբանների ակնկալիքներին:

Ընդ որում, «Գազպրոմի» զուտ պարտքը 2011թ. աճել է 19 տոկոսով և կազմել է 1 տրլն 35 մլրդ ռուբլի:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---