«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ առևտրային կետերում դրամի շրջանառությունը 1 տարում աճել է 26%-ով27 ապրիլի 2012 - 11:28 AMT PanARMENIAN.Net - 2012 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ առևտրային կետերում դրամական միջոցների շրջանառությունը կազմել է 545 302 հազ. ՀՀ դրամ: Այդ մասին հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Հաղորդագրության համաձայն` 2011 թվականի միևնույն ժամանակահատվածի համեմատ տվյալ ցուցանիշի աճը կազմել է 26%: Այլ բանկերի առևտրային կետերում Բանկի քարտերով իրականացված դրամական միջոցների շրջանառությունը կազմել է 397 609 հազ. ՀՀ դրամ, իսկ 2011 թվականի 1-ին եռամսյակի համեմատ` 17%: Բանկի կանխիկացման կետերում միջոցների շրջանառությունը կազմել է 7 464 մլն ՀՀ դրամ, որից 2 208 մլն ՀՀ դրամը` Բանկի POS-տերմինալների և 5 256 մլն ՀՀ դրամը` բանկոմատների միջոցով: 2012 թվականի 1-ին եռամսյակում Բանկի կողմից թողարկվել է 4815 պլաստիկ քարտ, որից VISA` 3 285, MasterCard` 981 և ArCa` 549 քարտեր: Ակտիվորեն զարգանում է նաև Բանկի վճարային քարտերի սպասարկման կետերի հատվածը: 2012թ. մարտի 31-ի դրությամբ վճարային քարտերի սպասարկման ցանցում տեղադրվել է` բանկոմատ – 58 հատ, կանխիկացման POS-տերմինալ - 39 հատ, առևտրային POS-տերմինալ - 218 հատ: 2012թ-ին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մտադիր է ավելացնել բանկոմատների քանակը մինչև 83 և POS-տերմինալներինը` մինչև 300, որը 2011թ-ի համեմատ կավելանա համապատասխանաբար 25 և 100-ով: «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռներեց կազմակերպություններին աջակցության համար: Բանկի 100%-ով բաժնետերն է հանդիսանում ռուսաստանյան «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն: Բանկը հանդիսանում է VISA և MasterCard խոշորագույն միջազգային վճարային համակարգերի, ինչպես նաև ArCa տեղական վճարային համակարգի լիիրավ անդամը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները Թուրքիայի ԱԽ-ն հայտարարել է, թե աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը Հայտարարության մեջ անդրադարձ կա հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին Ասողիկ աբեղա Կարապետյան․ Վարչապետի մեկնաբանությունն անպարկեշտ է, ավելին՝ անհեթեթ Նա նշել է, որ ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու կամ կանգնեցնելու Ամենայն Հայոց հայրապետի շարժն ու այցը Ալիևը հայտարարել է, թե հայաթափված Ստեփանակերտը սեպտեմբերից սկսելու են բնակեցնել Նա հավելել է, թե առաջինը կտեղափոխվեն «Ղարաբաղյան համալսարանի ուսանողներն ու դասախոսները» |