ԼՂՀ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼ ԻՐԵՆՑ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆԸ ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԻ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ12 մայիսի 2004 - 23:07 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարությունն այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությանը կոչ է արել «վերահաստատել իրենց հավատարմությունը հրադադարի ռեժիմի պահպանմանը, ընդհուպ մինչեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը` ընդունելով համապատասխան եռակողմ հռչակագիր»: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, ԼՂՀ ԱԳՆ-ն առաջարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին «ամենայն կերպ աջակցել նոր փաստաթղթի ընդունմանը, ինչը կարեւոր քայլ կդառնա հակամարտող կողմերի միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորման ճանապարհին` որպես խաղաղության հաստատման եւ տարածաշրջանում բազմակողմ ինտեգրման անհրաժեշտ պայման»: Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչությունը հույս է հայտնել, որ այս առաջարկությունը աջակցություն կգտնի բոլոր շահագրգիռ կողմերի մոտ, ինչը Հարավային Կովկասում կայուն խաղաղության եւ անվտանգության հասնելու` տարածաշրջանի քաղաքական ղեկավարների անկեղծ ցանկության վկայությունը կհանդիսանա: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումին Յիրիկյանի ելույթի թեման էր «Մարդկայինը կամ թվայինը, ո՞րն է առաջնահերթ» |