Գյումրիի գազալցակայաններից մեկում հրդեհ է բռնկվել

Գյումրիի գազալցակայաններից մեկում հրդեհ է բռնկվել

PanARMENIAN.Net - Ապրիլի 26-ին՝ժամը 09.20-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրիի Գարեգին Ա. փողոցի թիվ 117 հասցեում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել հրդեհի բռնկում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Փյունիկ-97» ԱԳԼՃԿ-ի կոմպրեսորային տեղամասի գազի մղման խողովակից տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկումով: Կրակը մարվել է տեղի ուժերով: Հրդեհի հետևանքով դեմքի և ձեռքերի այրվածքներով Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց է տեղափոխվել 1952 թ. ծնված Ռաֆիկ Բարսեղյանը: Տուժածը, ստանալով համապատասխան բուժօգնություն, հիվանդանոցից դուրս է գրվել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---