55-ամյա տղամարդը գիշերը դիտավորյալ հրկիզել է տան դաշնամուրը

55-ամյա տղամարդը գիշերը դիտավորյալ հրկիզել է տան դաշնամուրը

PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ի գիշերը, ժամը 3-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնականի բաժին է դիմել 56-ամյա մի կին՝ հայտնելով, որ 55-ամյա եղբայրը ժամը 2.30-ի սահմաններում դիտավորյալ հրկիզել է տան դաշնամուրը, ինչի հետևանքով այրվել են նաև պատուհանների վարագույրները, վնասվել է հեռուստացույցը, լվացքի մեքենան, սեղանը և հայելիները: Պատճառված նյութական վնասի չափը կազմում է 500.000 դրամ: Նշանակվել են հրդեհատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---