«Բանջարանոցի Ժորիկին» ծեծելու կասկածանքով ոստիկանությունը բերման է ենթարկել Սարիբեկ Հարությունյանին![]() 27 ապրիլի 2012 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 18-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գիշերը` ժամը 03.30-ի սահմաններում, մարմնական վնասվածքներով Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ է տեղափոխվել 29-ամյա Ժորա Կարապետյանը: Ոստիկանությունից հայտնում են, որ տուժողը հիվանդանոցում հայտնել էր, որ վնասվածքներն ստացել է Կոմիտասի պողոտայի թիվ 56 շենքի մուտքի աստիճաններից վայր ընկնելու հետևանքով: Հաջորդ օրը՝ ժամը 16.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները, Կարապետյանին ծեծի ենթարկելու կասկածանքով, բերման են ենթարկել 1979 թ. ծնված Սարիբեկ Հարությունյանին: Պարզվել է, որ նա ապրիլի 18-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Արաբկիրի 19-րդ փողոցում ծեծի է ենթարկել Ժորա Կարապետյանին և պատճառել վնասվածք: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգքրի 112 հոդվածի հատկանիշներով: Սարիբեկ Հարությունյանը ձերբակալված է: Ապրիլի 26-ին՝ ժամը 10.30-ին, Ժորա Կարապետյանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է: Նախաքննությունը շարունակվում է: «Ժողովուրդը» այսօրվա համարում գրում է, որ ըստ իրենց հավաստի տեղեկությունների՝ երեք օր առաջ Արաբկիր վարչական շրջանում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով կռվի մասնակից երիտասարդներից մեկը մահացել է: Երկար հարցուփորձից հետո թերթը պարզել է, որ մահացողը եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ և առավել հայտնի է«բանջարանոցի Ժորիկ» անունով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |