Ճապոնացի գործարարներին են ներկայացվել «չբացահայտված Հայաստանի» տնտեսական հնարավորությունները![]() 27 ապրիլի 2012 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 25-ին Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը Տոկիոյի Աքադեմիհիլլզ բիզնես կենտրոնում կազմակերպել էր աշխատաժողով «Չբացահայտած Հայաստան՝ տնտեսական համագործակցության և ներդրումների հնարավորություններ» խորագրով: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, աշխատաժողովը կայացավ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության, տնտեսության, առևտրի և արդյունաբերության նախարարության, Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպության (JETRO), ինչպես նաև Ռուսաստանի և նորանկախ պետությունների հետ տնտեսական համագործակցության կազմակերպության (ROTOBO) աջակցությամբ և նվիրված էր Հայաստանի տնտեսական իրավիճակին, երկրում ձևավորված գործարար մթնոլորտին, գործարարության մշակույթին և ՀՀ կառավարության կողմից վարվող ներդրումային քաղաքականությանը: Ճապոնիայի կառավարական կազմակերպություններից բացի աշխատաժողովին մասնակցեցին ճապոնական խոշոր 50-ից ավելի ընկերությունների, այդ թվում Toyota, Toshiba, Mitsubishi, Kawasaki, Sumitomo, Mizuho, Marubeni, Itochu, Sojitsu-ի ներկայացուցիչներ: Աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկան ROTOBO կազմակերպության փոխտնօրեն Ակիրա Հարութան և ՀՀ դեսպանության խորհրդատու Հրանտ Պողոսյանը: Նա առանձին անդրադարձ կատարեց հայ-ճապոնական տնտեսական համագործակցության ոլորտում ստեղծված իրադրությանը, քննարկեց գործարար կապերն ընդլայնելու, համատեղ ծրագրեր իրականացնելու և գործակցության հեռանկարային ուղիներ փնտրելու հնարավորությունները: Ելույթին հետևեցին քննարկումներն ու կարծիքների փոխանակում: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |