Ուկրաինայի կազակները չեն օգնի Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմի դեպքում27 ապրիլի 2012 - 14:03 AMT PanARMENIAN.Net - «Ուկրաինայի կազակները չեն օգնի Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմի դեպքում»,-հայտարարել է «Ազովի կազակների զորքի» ատաման, եսաուլ Իգոր Չերնին Միացյալ հայկական կազակական ուժերի միասնության (ՄՀԿՈւՄ) մամլո կենտրոնին տված հարցազրույցում՝ Հայաստան կատարած այցելության շրջանակում: Այդ մասին նա հայտարարել է, մեկնաբանելով «Ադրբեջանի կազակների հայրենակցկան միության» ոմն ատաման Վիկտոր Մերեժկինի ելույթը, որ հրապարակվել էր ապրիլի սկզբին ադրբեջանական ԶԼՄ-ներում: Չերնին նշել է, որ երբեք չի լսել մահմեդական կազակների մասին, ինչպես նաև այն մասին, թե «ադրբեջանցի կազակները» դիմել են Ուկրաինայի կազակների օգնությանը: «Հավանաբար, դա բլեֆ է, ուշադրությունը գրավելու համար»,-ասել է նա: Չերնիի Հայաստան կատարած եռօրյա այցի նպատակն էր՝ ծանոթությունը Հայաստանի հետ, նրա տարածքում գտնվող կազակների փառքի հուշարձանների հետ, վերաբացված կազակական ուղեկալների ու եկեղեցիների հետ, կապերի հաստատումը Հայաստանի կազակների հետ, համատեղ նախագծերի նախապատրաստումը, որոնք միտված կլինեն քրիստոնյա աշխարհի ընդլայնմանը: Այս և այլ թեմաներ են քննարկվել նաև Չերնիի հանդիպմանը Միացյալ հայկական կազակական ուժերի միասնության գերագույն ատաման, գեներալ-լեյտենանտ Նվեր Թորոսյանի հետ: Կողմերը նախանշեցին համագործակցության հեռանկարներն ու առաջիկա ծրագրերը: Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են Ունիվերսալ՝ համաձայնագիր բարեկամության և համագործակցության մասին: Հանդիպմանը մասնակցել է նաև միավորման գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արթուր Մաքսապետյանը: Նշենք, որ Չերնիի մանկությունն անցել է Գյումրիում, սակայն սա նրա առաջին այցն է Հայաստան գիտակից տարիքում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |