Հայաստանն ընդունել է Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը

Հայաստանն ընդունել է Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը

PanARMENIAN.Net - Հայաստանը պաշտոնապես ընդունեց Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը՝ 2012-2015 թվականների համար, այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարական գագաթնաժողովը տեղի կունենա Երևանում 2015 թ-ին: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 25-27-ը պաշտոնական այցով մեկնել է Բուխարեստ՝ մասնակցելու Բոլոնիայի գործընթացին անդամակից երկրների նախարարական գագաթաժողովին:

Այցի շրջանակում նախատեսվում էին քննարկումներ Բոլոնյան գործընթացի հետամուտ խմբի և այլ շահառուների միջև, ինչպես նաև մշակվելու է հաջորդ տարիների գործողությունների ծրագիրը:

Քարտուղարության փոխանցումը Հայաստանին բարձրագույն կրթական համակարգում վերջին շրջանում իրականացվող բարեփոխումների միջազգային ճանաչման լավագույն գնահատականներից է: Այն նոր հեռանկարներ է բացում ինչպես Հայաստանի կրթական համակարգի, այլև երկրի միջազգային հեղինակության և վարկանիշի բարձրացման առումով: Բոլոնիայի գործընթացին անդամակից երկրների նախարարական գագաթաժողովի շրջանակում կրթական հարցերի պատասխանատուներին հնարավորություն է ընձեռվելու քննարկել համագործակցության հնարավոր ուղիները` Եվրոպայում բարձրագույն կրթության համաձայնեցված համակարգ ապահովելու նպատակով:

ՀՀ ԿԳ նախարարի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում են նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Ակադեմիական փոխճանաչման և շարժունությոն ազգային տեղեկատվական կենտրոնի տնօերն Գայանե Հարությունյանը, ինչպես նաև ԿԳՆ-ի և ուսանողական համայնքի ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---